Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր

Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը

Փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը

Նոր ուսումնական տարվա նախօրեին կայացած ռեկտորատում քննարկվեցին 2012-13 ուստարվա կլինիկական օրդինատուրայի ընդունելության արդյունքները: Պրոռեկտոր Մհեր Բիշարյանն այս առթիվ ներկայացրեց, որ փոխվել է կլինիկական օրդինատուրա ընդունվելու կարգը, համաձայն որի` ԵՊԲՀ-ն ավարտած ուսանողներն ընդունելության քննություն չեն հանձնում:

 

Քննություն չեն հանձնում նաև մինչև 3 տարի առաջ ԵՊԲՀ-ն ավարտած շրջանավարտները: Մյուս բուհերի շրջանավարտները պետք է հանձնեն ԵՊԲՀ մագիստրատուրայի ավարտական թեստային միջառարկայական քննությունները: Համակարգչային քննությունների արդյունքում տարբեր բուհեր ավարտած 35 դիմորդներից ԵՊԲՀ-ի կլինիկական օրդինատուրա է ընդունվել 12-ը: Պետական պատվերի շրջանակներում հատկացված 95 տեղից 40-ը մնացել է թափուր: Այդ տեղերը կզբաղեցնեն մարզերում աշխատող այն բժիշկները, ովքեր ցանկանում են վերամասնագիտանալ: Ի դեպ` ԵՊԲՀ-ի շրջանավարտներից 40-ը, այդ թվում` 21 զինվորական բժիշկ, կլինիկական օրդինատուրա են ընդունվել պետպատվերի, իսկ 18-ը` վճարովի համակարգում:

 

Կկրճատվեն ուսուցման ժամկետները

 

Ըստ համալսարանի իրավաբանական բաժնի պետ, Մելիք Սողոմոնյանի ներկայացրած «Ուսուցման պայմանագրի» նախագիծի` 4+2, 4+1 պայմանագիրը բխում է բարեփոխումների շրջանակում իրականացվող գործընթացներից, այն է` ՙԲակալավրիատ և մագիստրատուրա՚ ընդհանուր կրթական ծրագրի ներդրում: Բարեփոխումների հետևանքով կկրճատվի նաև ուսուցման ժամկետը մեկ տարով, որը ընդհանուր բժշկություն մասնագիտության համար նախատեսում է 4 տարի` բակալավրիատի, 2 տարի` մագիստրատուրայի ժամկետ, իսկ ստոմատոլոգիա և դեղագիտական մասնագիտությունների համար` 4 տարի` բակալավրիատի և 1 տարի` մագիստրատուրայի ժամկետներ: Նման պայմանագրերը կկնքվեն միայն 2012-13 ուսումնական տարում ընդունվողների հետ: Մյուս կուրսերի ուսանողների հետ արդեն կնքված պայմանագրերը կպահպանվեն մինչև դրանց ժամկետների ավարտը: Սպասվում են այլ փոփոխություններ ևս: Այս մասին մենք կտեղեկացնենք մեր հետագա թողարկումներում: Բանկերի կողմից մեզ կտրամադրվեն պլաստիկ քարտեր` ուսանողների անձնագրային տվյալներով, որոնց վրա կփոխանցվեն թոշակները: Հենց դրանք էլ կլինեն ուսանողական նոր տոմսեր: Սա աշխարհում ընդունված քաղաքակիրթ ձև է, որը միաժամանակ հեշտացնում է հաշվապահության աշխատանքը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

21.05.2015

Հարգելի Ավետիս, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ԵրՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության դեկանատից: Ստորև կոնտակտային տվյալներն են.


Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Կորյունի 2, Երևանի պետական բժշկական համալսարան, Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետ

Հեռ.՝ (+37460) 621365
Ֆաքս՝ (+37410) 582532
Էլ. փոստ՝ [email protected]

Ավետիս

16.05.2015

ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի կինեզոլոգի մասնագիտությամբ մագիստրատուրա ավարտած անձը կարող է ընդունվել օրդինատուրայում սովորելու:Ավելացնեմ,որ բժշկության բակալավրի աստիճանը ստացել է հայբուսակ համալսարանում:

Մեդ-Պրակտիկ

20.11.2014

Հարգելի Անթառամ, եթե նկատի ունեք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ապա՝ այո, կան նեֆրոլոգիա և ռևմատոլոգիա նեղ մասնագիտացումներով կլինօրդինատուրա:

Անթառամ

28.10.2014

Ուզում եմ իմանալ բուհում կա արդյոք նեֆրոլոգիայի կամ ռևմատոլոգիայի հետբուհական ֆակուլտետ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի ուղերձն առաջին կուրսեցիներին
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար պրոֆ. Սամվել Ավետիսյանի  ուղերձն առաջին կուրսեցիներին

Ուրախ եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հաղթանակով դուրս եկան բժշկական համալսարանի ուսանող կոչվելու համար ծավալված դժվարին մրցույթից, ովքեր երջանկություն ունեցան իրականացած տեսնել իրենց նվիրական երազանքը...

Նոր հասցե` ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց
Նոր հասցե` ԵՊԲՀ  «Հերացի» ավագ դպրոց

ՀՀ կառավարության ս/թ հուլիսի 4-ի որոշմամբ մեր բուհի հովանավորությանն է հանձնվել Երևանի թիվ 30 ավագ դպրոցը, որն այժմ կոչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» դպրոց...

«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին
«Առողջ ու երջանիկ եղեք» Նախարարի մաղթանքը` բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի մաղթանքը թեև հղվել է հունիսի 21-ին, սակայն այն հավասարապես վերաբերում է թե´ ձեզ` 2012-ի սիրելի շրջանավարտներ, թե´ ձեզ` առաջին կուրսեցիներ...

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»
«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»

«Յուրաքանչյուր մարդ պիտի ունենա որակյալ բժշկական օգնության հնարավորություն»,-ասաց ՀՀ առողջապահության նոր նախարարն  իր պարտականությունները ստանձնելուց 1 ժամ անց...

Հաստատվեց բժշկական կրթության նոր մոդել

Անցած ուսումնական տարվա վերջին` հուլիսին կայացած գիտական խորհրդի հերթական նիստում, մինչ օրակարգին անցնելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին բուհի նախկին ռեկտոր...

Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող ընթացիկ քննություն` բժշկական համալսարանում 100 րոպե` 100 հարցի համար

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-12 ուսումնական տարում առաջին կուրսեցիները ամառային քննաշրջանի քննությունները հանձնեցին համակարգչային ծրագրով...

Ծանոթանանք, այսօրվանից ես նաև քո թերթն եմ
Ծանոթանանք, այսօրվանից ես նաև  քո թերթն եմ

Թույլ տուր ներկայանալ` «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»: Անունս անգամ հստակ հուշում է, թե ով է լինելու գլխավոր ընթերցողս: Խոստանում եմ ուսանողական տարիներին քեզ հետ լինել, աշխատելով որքան հնարավոր է օգտակար լինել քեզ...

Մի´ վնասիր...
Մի´ վնասիր...

Հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատն անտիկ բժշկության բարենորոգիչն է, «բժշկության հայրը»: Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցությունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին: Հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ, ժխտել նրա...

Պատմության էջերից Բժշկության մասին
Գլխավոր քննություններն առջևում են...
Գլխավոր քննություններն առջևում են...

Հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ հիպոկրատյան երդում տվեցին 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտները...

Ես` բժիշկս, երդվում եմ...

Քո մասնագիտությունն այն եզակիներից է, որում գործունեությունդ սկսելուց առաջ պարտավոր ես երդվել` զինվորի նման: Այս հանգամանքն ընդգծում է մասնագիտությանդ կարևորությունը...

Բժշկության մասին
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Մենք ճանապարհ ենք դնում 106 շրջանավարտների, այդ թվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի 61, ստոմատոլոգիական ֆակուլտետի 44 և դեղագիտական ֆակուլտետի 1 շրջանավարտների...

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում տարեվերջին դիպլոմներ հանձնվեցին ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական ֆակուլտետների...

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում
ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Տարիներ առաջ, կարևոր որոշում կայացրած, դուք եկաք ընդունվելու Երևանի բժշկական համալսարան: Հուսանք, որ այդ որոշումը պատահական չէր, այլ լավ մտածված ու միակ ճշմարիտն էր...

Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին
Լամբերտո Զանյեն 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր հանձնեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ